211652_close_icon
views-count823 դիտում article-date 10:10 10-09-2023

ՀՀ նախագահի հրամանագրով մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի առիթով պարգևատրումներ են եղել

24news-ի փոխանցմամբ՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը սեպտեմբերի 8-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հիմնադրման 40-ամյակի կապակցությամբ, ճարտարապետության և քաղաքաշինության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի և երկարամյա արդյունավետ գործունեության համար պարգևատրել.

Անանիա Շիրակացու մեդալով՝
Հրաչ Գրիգորի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ճարտարապետ
Գրիգոր Ստեփանի ԱԶԻԶՅԱՆԻՆ ճարտարագետ-շինարար
«Աշխատանքային վաստակի համար» մեդալով՝
Ցոլակ Միքաելի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի սպասարկման ծառայության պետ»:

Նմանատիպ նյութեր