211652_close_icon
views-count1315 դիտում article-date 15:38 09-09-2023

Պետք է լուրջ լինենք. Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում. Խորվաթիայի հավաքականի մարզիչ

Խորվաթիայի հավաքականի գլխավոր մարզիչ Զլատկո Դալիչը խոսել է Եվրո-2024-ի ընտրական փուլի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականի հետ առաջիկա խաղի մասին։

«Այժմ մեզ սպասվում է արտագնա խաղ, թերևս՝ ամենադժվարը: Երկուշաբթի օրը պետք է լուրջ լինենք։ Հայաստանի հավաքականը որակյալ ֆուտբոլ է ցուցադրում։ Նրանք հաղթել էին նաև Ուելսին: Մեզ համար նրանց ոչ-ոքին լավ արդյունք է, բայց և արդյունք, որը ապացուցում է, որ պետք չէ թերագնահատել Հայաստանի հավաքականը և այնտեղ պետք է շատ զգույշ խաղալ»,- ասել է նա:

Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 11-ին կընդունի Խորվաթիայի ընտրանուն։ 

Նմանատիպ նյութեր