211652_close_icon
views-count40909 դիտում article-date 11:00 06-06-2016

Արտակարգ դեպք Լոռու մարզում. գառների և հղի ոչխարների սպանդ Սարամեջ գյուղում. գյուղացու հույսը մարզպետն ու պատգամավորն են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես Սարամեջ գյուղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վաղ առավոտյան նույն գյուղի բնակիչ, 50-ամյա Խորեն Պողոսյանը ականատես է եղել սեփական գառների սպանդին: Գիշերը գայլերը հարձակվել և հոշոտել են 60-ից ավելի գառներ և ոչխարներ: Մեծ մասը սատկել է, իսկ վիրավորներն էլ չեն ապրի ու ստիպված պետք է մորթեն: Հոշոտված ոչխարների մեջ կային նաև ոչխարներ՝ ձագերով, և կային նաև ոչխարներ, որոնք մի քանի օրից պետք է ծնեին: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ գառները Խ. Պողոսյանը ձեռք էր բերել բանկից վարկ վերցնելով, իսկ ընտանիքը բազմանդամ է. սա նրանց ընտանիքի միակ ապրուստի միջոցն էր: Դեպքի մասին տեղեկացրել են Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանին, ով ֆոտոլրագրողի հետ զրույցում ասաց. «Մարզպետարանի համապատասխան բաժիններին հանձնարարել եմ, որպեսզի տեղում ծանոթանան իրավիճակին և աշխատելու ենք հնարավորության սահմաններում օգնել գյուղացուն»: Մարզպետը հայտնեց նաև, որ ինքը վստահ է, որ գյուղացուն կօգնի նաև նշված գյուղից Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արկադի Համբարձումյանը: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Լոռու մարզպետի խոսքը որոշ չինովնիկների նման օդ չէ և պատգամավորն էլ բարի կամք կդրսևորի և օգնության ձեռք կմեկնի Պողոսյանների ընտանիքին: Գյուղացիները նշում էին նաև, որ կարելի է ասել՝ առաջին դեպքն է, որ նման մասշտաբի սպանդ է տեղի ունեցել գայլերի կողմից հենց գյուղում: Նախկինում նմանատիպ դեպքեր եղել են սարերում, երբ «տնաշենի» գելերը բավարարվում են 1-2-ով, սակայն այս դեպքում խոսքերն ավելորդ են: Ժամանել է նաև գյուղապետ Հայկ Հովհաննիսյանը, ով նույնպես հուսով է, որ մարզպետարանն ու պատգամավորը կօգնեն: Ամեն դեպքում գյուղապետը ձգտելու է նրան, որ վնասը գոնե մասամբ փոխհատուցվի: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր