211652_close_icon
views-count661 դիտում article-date 17:47 07-09-2023

Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ժամանակավորապես չի գործելու

Սեպտեմբերի 8-ից ժամանակավորապես չի գործելու Ա. Սպենդիարյանի տուն-թանգարանի մշտական ցուցադրությունը ՝ պայմանավորված ցուցադրության մասնակի փոփոխության և արդիականացման աշխատանքներով:  Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից։

Միաժամանակ հայտնում են, որ նշված ժամանակահատվածում տուն-թանգարանը շարունակելու է իրականացնել կրթական և մշակութային միջոցառումներ:

«Ա. Սպենդիարյանի տուն-թանգարան» պետական ոչ առևտրային կազմակերպության ներկայացրած տեղեկատվության համաձայն՝ մշտական ցուցադրության փոփոխության և թարմացման աշխատանքները կավարտվեն սույն թվականի սեպտեմբերի 30-ին:

Նմանատիպ նյութեր