Մեկնարկեց Սպենդիարյանի տուն-թանգարանի տոնական միջոցառումների շարքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 14-ին մեկնարկեց Սպենդիարյանի տուն-թանգարանի տոնական միջոցառումների շարքը:
Երեկոյի հյուրերին սպասվում էր Ամանորին, Սուրբ Ծնունդին նվիրված և պարզապես սիրված երգերի և խմբերգերի գողտրիկ ընտրանի, որը ներկայացրեցին Նելլի Գասպարյանի վոկալ դասարանի սաները` ինչպես իր հիմնադրած "Gasparyan's Artists" երգեցիկ խմբից, այնպես էլ Ա. Հեքիմյանի անվ. երաժշտական դպրոցից:
Մտերմիկ հանդիպում-համերգով ամրապնդվեց տուն-թանգարանի և պատանի և երիտասարդ մասնակիցների բարեկամությունը` գեղարվեստական ղեկավարի գլխավորությամբ, որի սկիզբը դրվել էր դեռ ամիսներ առաջ: