Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ ստացել է սպանության սպառնալիքների մասին հաղորդագրություններ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ Իսրայելի քաղաքացի 62-ամյա Գ․ Բուրշտեյնի ահազանգի փաստով։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս սեպտեմբերի 1-ին ահազանգել է ոստիկանության Էրեբունու բաժին և հայտնել, որ ինքը գտնվել է Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայում, որտեղ ստացել է սպանության սպառնալիքների մասին հաղորդագրություններ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գ․ Բուրշտեյնը ոստիկանների և քննիչների հայտնել է, որ ինքը Հայաստանում հրեաների հոգևոր առաջնորդն է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։