211652_close_icon

Իրանի հոգևոր առաջնորդը Խամենեին շնորհակալություն է հայտնել

views-count1990 դիտում article-date 09:20 15-07-2015
Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին շնորհակալություն է հայտնել Թեհրանի միջուկային հարցով բանակցությունների Իրանի պատվիրակությանը՝ Վիեննայում ներդրած մեծ ջանքերի համար: Խամենեիին էլ իր երախտագիտությունն է հայտնել Իրանի նախագահ Հասան Ռուհանին՝ պատվիրակությանը աջակցություն ցուցաբերելու համար: Այդ մասին հաղորդել է իրանական Press TV հեռուստաալիքը: Հիշեցնենք, որ երեկ Իրանին և «վեցյակին» վերջապես հաջողվեց երկար ու մեծ խոչընդոտներով լի բանակցությունների արդյունքում կնքել հանապարփակ համաձայնագիր՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Ընդունվեց համատեղ գործողությունների պլան, որի իրագործման դեպքում Իրանի վրայից ամբողջովին կհանվեն ՄԱԿ ԱԽ-ի, ԱՄՆ-ի և Եվրամիության կողմից սահմանված տնտեսական ու ֆինանսական պատժամիջոցները:

Նմանատիպ նյութեր