Արտակարգ իրավիճակ Երևանի կենտրոնում․ էլեկտրաէներգիայի խափանման պատճառով տրոլեյբուսները մնացել են «բորդյուրին»․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 40 րոպե է՝ արտակարգ իրավիճակ է ստեղծվել Երևանի կենտրոնում։ Թիվ 1 և 9 երթուղիները սպասարկող տրոլեյբուսները Մաշտոցի պողոտայում՝ Օպերայի հարևանությամբ, էլեկտրաէներգիայի խափանման պատճառով չեն կարողանում տեղաշարժվել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները՝ գնդի ծառայության ավագ տեսուչ Հարություն Գրիգորյանի և գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի գլխավորությամբ։
Տրոլեբուսներում եղել են մեծ թվով ուղևորներ, ովքեր ստիպված իջել են և իրենց ճանապարհը շարունակել են այլ տրանսպորտային միջոցով։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի