211652_close_icon

Հայաստանը քանդում են ներսից, վատ կառավարումով, բեսպրեդելով, կոռուպցիայով․ Գեորգի Իսրայելյանը

views-count3268 դիտում article-date 16:55 05-09-2023
Գեորգի Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

Պատերազմի պահով, զանազան մուտիլովչիկներին լսելու փոխարեն դիմեք սեփական տրամաբանությանը...
Ադրբեջանը նույնիսկ  2020 թվին պատերազմ սկսելու ռեսուրս չուներ, ոչ Ռուսաստանի, ոչ Թուրքիայի և Իսրայելի ու Չինաստանի օժանդակությունը բավարար չէին պատերազմ սկսելու համար: Գլխավոր գործոնը, գլխավոր երաշխիքը տրվել է ԱՄՆ այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի կողմից:
Սա է իրականությունը:

Այժմ Իսրայելը ավելի անկայուն վիճակում է գտնվում քան Հայաստանը, նույնը կարելի է ասել Ռուսաստանի մասին, ինչու չէ նաև Թուրքիայի: Եթե 2020 ին Ադրբեջանում և Թուրքիայում առկա էր որոշակի հասարակական պահանջ, ''հողերը ազատագրելու'' վերաբերյալ, այժմ այդպիսի պահանջ չկա և ոչ մի քարոզչությամբ այն ձևավորել չի ստացվի:
Եթե 2020 թվականին Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իսրայելը ունենալով ԱՄՆ նախագահի և Չինաստանի լուռ համաձայնությունը ՌԻՍԿ չարեցին հարձակվել Իրանի վրա, այժմ նման բան երևակայելը անհեթեթություն է: Իսկ Սյունիքը Հայաստանից կտրելը, դա առաջին հերթին հարձակում է Իրանի վրա, այստեղ երկու կարծիք լինել չի կարող: Իսկ 2020 ի համեմատ, Իրանի դիրքերը ավելի ամուր են: Իրանի համար Ադրբեջանի և Իսրայելի ուղղակի ոչնչացումը մի քանի օրվա խնդիր է, այդ երկու պետություններն էլ ''ավազի վրա կառուցված'' պրոյեկտներ են: Ռուսները պարսիկներից զենք են մուրում, թուրքերը երբեք Իրանի դեմ պատերազմ չեն սկսի:

Մեծ հաշվով, այժմ ոչ թե Արցախի ու Հայաստանի ճակատագիրն է որոշվում, այլ Ադրբեջանի: Ադրբեջանը Ռուսաստանի ու Իրանի բաց երախների միջև թպրտացող զոհ է: Եթե նոր Երուսաղեմ Ուկրաինայում չստեղծվեց, չի ստեղծվի նաև Ադրբեջանում:

2024 ի ԱՄՆ ընտրությունների ելքը վճռված է, Թրամփը տեղով կրակ էլ դառնա, ոչինչ փոխել չի կարող, ըստ ամենայնի նա վաղուց ''գործարքի'' մեջ է դեմոկրատների, ավելի ճիշտ ԱՄՆ ''խորքային պետության'', ուժային կառույցների հետ, այժմ ուղղակի ձևական իր դերն է խաղում: 2024 ին Ռուսաստանում նույնպես ընտրություններ են, բայց ոչ մի արտառոց բան սպասել չարժե, ռուսական էլիտաները ինչպես որոշեն, այնպես էլ կլինի, առանց ցնցումների: Պատահական չէ, որ արդեն երկու տարի, ռուսները ստիպում են փսևդոլիբերալ հրեաներին հատ առ հատ լքել Ռուսաստանը, 1917, կամ  1990 թվերի հեղափոխական իրավիճակ հրեաները ստեղծել չեն կարող: 2024 ին նաև ընտրություններ են Ուկրաինայում, Զելենսկին  վռնդվելու է իշխանությունից, այս փաստը նույնպես Ալիևին ոչ մի լավ բան չի խոստանում: Հրեական գործոնը ինչքան Ուկրաինայում թուլանա, զուգահեռ թուլանալու է նաև Ադրբեջանում, նաև ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ...
Եվ ուրեմն, մեր բոլոր խնդիրները երկրի ներսում են: Հայաստանը քանդում են ներսից, վատ կառավարումով, բեսպրեդելով, կոռուպցիայում, բարոյահոգեբանական հարվածներով ու ժողովրդին դեմոռալիզացնելով:
Հայաստանի ներսում, յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի նախ պարտավոր է իր տեղական, գեղական, քաղաքային ու մարզային իշխանություններից, բոլոր պետական կառույցներից՝ պահանջել օրենքների անխտիր կատարում: Ձեր դռան առաջից է սկսվում երկրի սահմանը, ձեր թաղի ու գյուղի ներքին վիճակից է կախված ձեր երկրի սահմանների, զինվորի, նորածին երեխաների, տարեցների անվտանգությունն ու ապագան, հասկացեք՝ վերջապես: Գյուղական կոռուպցիայի ցանկացած դրվագ, ձնագնդու պես գլորվելով ու մեծանալով հասնում է մեր երկրի սահմանին, կուտակվելով կանխորոշում է երկրի առաջ ծառացած մեծ հարցերի ելքը:1990 ականներին Հայաստանից բան չէր մնացել, մի մոռացեք, դա միտումնավոր և հետևողական իրագործված ծրագիր էր:
Բոլոր դժբախտությունների պատճառը ներսում է:
Օրենքներ կարդացեք, օրենքով ապրեք ու միմյանցից նույնը պահանջեք, այլ լուծում ու փրկություն չկա:

Նմանատիպ նյութեր