211652_close_icon
views-count1177 դիտում article-date 11:44 05-09-2023

«Իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին». Snoop Dogg

Աշխարհահռչակ ռեփեր Snoop Dogg-ն իր երեւանյան համերգին ընդառաջ ինստագրամյան իր էջում ուղերձ է հղել Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին, գրում է NEWS.am-ը:

«Իմ սիրելի հայ ժողովուրդ, ես մտածում եմ ձեր մասին, եւ իմ սերն եմ ուղարկում Հայաստանում, Արցախում եւ ամբողջ աշխարհում ապրող հայերին: Ինձ հետ բերում եմ սեր, խաղաղություն, եւ բոլորիդ ուժ եմ մաղթում: Գալիս եմ սեպտեմբերի 23-ին»,-գրել է արտիստը, որի մենահամերգը տեղի կունենա «Հրազդան» մարզադաշտում:

Նմանատիպ նյութեր