Snoop Dogg-ը պապիկ է դարձել
Ռեփեր Snoop Dogg-ի ընտանիքում համալրում է տեղի ունեցել: Նրա ավագ որդին՝ 21-ամյա Քորդ Բրոդուսը, հայր է դարձել:
Քորդի սիրելին՝ Ջեսիկա Կայզերը, տղա է լույս աշխարհ բերել, որին Զիոն են անվանել: 43-ամյա Snoop Dogg-ը ուրախալի լուրով կիսվել է Instagram-ի իր էջում՝ տեղադրելով փոքրիկի հետ մի քանի լուսանկար: