211652_close_icon
views-count997 դիտում article-date 19:11 04-09-2023

Տիգրան Ավինյանը լրագրող Դավիթ Սարգսյանից եւ «168 ժամից» նոր պահանջներ ունի. aravot.am

Aravot.am-ը գրում է․ Երեւանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի Արաբկիրի նստավայրում այսօր շարունակվեց «Տիգրան Ավինյանն ընդդեմ լրագրող Դավիթ Սարգսյանի եւ «168 ժամի» քաղաքացիական գործով նախնական դատական նիստը:

Հայցվորի ներկայացուցիչ Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ իրենք հայցապահանջի հստակեցում են արել: Ըստ էության, նախնական հայցապահանջում ընդգրկված վիրավորանքի եւ զրպարտության ցանկան են ճշգրտել, համալրել, ընդլայնել:

Նիստի ընթացքում քննարկման առարկա դարձավ հայցվորի ձեւակերպումը՝ «հայցապահանջի հստակեցում» ձեւակերպումը:

Պատասխանողի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանի դիտարկմամբ, հայցվորի սահմանումը Քաղաքացիական օրենսգրքով սահմանված չէ, սահմանված է հայցապահանջի առարկայի փոփոխություն, լրացում, ինչն, ըստ էության արվել է: Նիստի ավարտից հետո, լրագրողների հետ զրույցում, Արամազդ Կիվիրյանն ասաց. «Դատարանն այդպես էլ ընդունեց ներկայացված փաստաթուղթը, քանի որ հայցվոր կողմը այդ փաստաթղթով, ըստ էության, լրացրել էր իր նախնական հայցապահանջը: Մեր կարծիքով, դա այլ ընթացակարգով պետք է տեղի ունենար, մեր դիտարկմամբ՝ թերի փաստաթուղթ է, այնուամենայնիվ, դատարանն այն դիտարկեց, որպես հայցապահանջի փոփոխությանն ուղղված գործողություն. այսինքն՝ կամ պետք է թույլատրի, կամ՝ մերժի: Կարծում եմ՝ կթույլատրի»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր