211652_close_icon
views-count2467 դիտում article-date 19:27 04-04-2014

«Սկսած Վիգեն Սարգսյանից, վերջացրած Կարեն Կարապետյանով, բոլորը հավանական թեկնածուներ են».aravot.am

Երեկվանից մամուլում, սոցցանցերում բուռն քննարկվում է վարչապետի հավանական թեկնածուների ցանկը: Ամենաշատը շոշափվում էր երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունը, մինչ Վիկտոր Սողոմոնյանը հանդես կգար հայտարարությամբ եւ կբացառեր այդ վարկածը: Այս առնչությամբ [url=http://www.aravot.am/2014/04/04/447775/ ]Aravot.am[/url]-ի հետ զրույցում ապրիլի 4-ին Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանն ասել է . «Յուրաքանչյուրը կարող է լինել ՀՀ հաջորդ վարչապետը: Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանին, ես ընդհանրապես այդ տրամաբանությունը չեմ ընդունում, որովհետեւ դա հակասում է տրամաբանությանը: Կարծում եմ, որ ով-ով, Սերժ Սարգսյանը շատ լավ գիտի, թե ինչ է տեղի ունենում, երբ որ Ռոբերտ Քոչարյանին նշանակում է վարչապետ: Հետևաբար` սպասել, որ ասենք, Սերժ Սարգսյանը կգնա մի քայլի, որը նման կլինի քաղաքական ինքնասպանության, դա անտրամաբանական է: Կարծում եմ, Վիկտոր Սողոմոնյանը կարող էր դրա մասին չխոսել, եւ մարդիկ, որոնք քաղաքականության հետ որեւէ կապ ունեն Հայաստանում, շատ լավ հասկանում են, որ ամենավերջինը, որ կաներ Սերժ Սարգսյանն այս վիճակում, դա այն է, որ առաջարկեր Ռոբերտ Քոչարյանին այդ պաշտոնը: Մնացած այլ մարդկանց՝ սկսած Վիգեն Սարգսյանից, վերջացրած Կարեն Կարապետյանով, բոլորը հավանական թեկնածուներ են»: Քաղաքագետը վստահեցրել է, որ Սերժ Սարգսյանը որեւէ կարիք եւ անհրաժեշտություն չունի նոր վարչապետի նշանակումը համաձայնեցնելու որեւէ մեկի հետ: Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ [url=http://www.aravot.am/2014/04/04/447775/ ]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր