4310 դիտում
10:59 04-12-2019
«Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում». Ինչու է Քրիստինե Պողոսյանը Դավիթ Տոնոյանի նկարը տեղադրել իր հեռախոսի էկրանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Aravot.am
[url=https://www.aravot.am/2019/12/03/1081281/?fbclid=IwAR1o-EnRAiWiZKKmOpfEWc74mIH7ruuw_d2PbQnxArpvU8o2IMm2LjbsuGI]Aravot.am[/url]-ը գրում է. ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի անդամ Քրիստինե Պողոսյանը իր հեռախոսի էկրանին դրել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի նկարը: Նկատելով դա՝ Aravot.am-ը պատգամավորին հարցրեց՝ ինչո՞ւ է Տոնոյանի նկարը դրել, այդ հանձնաժողովից է, դրա՞ համար, թե՞ նա ինչ-որ սիմվոլ է իր համար՝ Քրիստինե Պողոսյանը նախ ի պատասխան միացրեց հեռախոսը ու ցույց տվեց, որ այս անգամ էլ Նիկոլ Փաշինյանի նկարն է տեղադրել:
Նրա խոսքով՝ «Դավիթ Տոնոյանին համարում եմ շատ ուժեղ նախարար: Վստահաբար կարող եմ ասել, որ Վազգեն Սարգսյանից հետո մենք վերջապես ունենք մի նախարար, ումից դողում են դրսում, վստահաբար դա կարող եմ ասել, իրեն շատ հարգում եմ, ողջունում եմ բոլոր այն քայլերը, որ նա անում է, բարեփոխումները բանակի ոլորտում, իսկ պարոն Փաշինյանը, ոչ մեկի համար գաղտնիք չի, 15 տարուց ավելի ես իրեն համարել եմ այն քաղաքական գործիչը, ում հետեւից քայլել եմ եւ ում խոսքն իմ համար ուղենիշ է եղել, թե ինչպիսի քաղաքական գործիչ պետք է լինել: Ոչ մեկից դա երբեք չեմ թաքցրել»:
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2019/12/03/1081281/?fbclid=IwAR1o-EnRAiWiZKKmOpfEWc74mIH7ruuw_d2PbQnxArpvU8o2IMm2LjbsuGI]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6216 դիտում
23:06 09-12-2021
Ձեր հերոսը փոխվե՞լ է. Քրիստինե Պողոսյանի հեռախոսի էկրանին այլեւս Դավիթ Տոնոյանը չէ. Aravot.am
994 դիտում
19:11 04-09-2023
Տիգրան Ավինյանը լրագրող Դավիթ Սարգսյանից եւ «168 ժամից» նոր պահանջներ ունի. aravot.am
Այս բաժնից
661 դիտում
16:21 16-11-2024
Փաշինյանը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար մրցանակը շնորհեց Նարայանա Մուրթիին
775 դիտում
15:07 16-11-2024
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյուն
748 դիտում
13:36 16-11-2024
ԿԲ նախագահը Silicon Mountains գագաթաժողովում կարևորել է ֆինանսական ռիսկերի խիստ վերահսկողությունը