211652_close_icon
views-count706 դիտում article-date 18:07 04-09-2023

Պրոցեսը հանգրվանելու է․ քաղաքական իրողություն է դառնալու ընդդիմադիր  50+կոալիցիան․ Վաղարշ Բալիշյան

Քաղաքական վերլուծաբան Վաղարշ Բալիշյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Պրոցեսը հանգրվանելու է․ քաղաքական իրողություն է դառնալու ընդդիմադիր  50+կոալիցիան;
  Այս կամ այն պատվիրատուի սոցիոլոգիական նախասիրությունները քաղաքական իսկական գործընթացների վրա նվազագույն ազդեցություն ունեն :
Իսկ ահա հիմնավոր քաղաքագիտական ու սոցիոլոգիական  հետազոտությունները երևան են գալիս հիմնավորապես ապացուցելու , որ  քաղաքական պրոցեսը այս փուլում հանգրվանելու է ընդդիմադիր կոալիցիայի ՛՛50+ ՛՛ հնարավորության կետում:
Այսինքն ըստ էության.

 Գործող իշխանական ուժը ՝ ՔՊ-ն զրկված է միայնակ 50+ դեմարկացնելու հնարավորությունից ,իսկ ահա որևէ այլ ուժի հետ կոալիցիա ձևավորելու ռեալ հնարավորությունը ձգտում է զերոի:

 Ընդդիմադիր քաղաքական ասպեկտում առնվազն երկու երեք քաղաքական ուժերի ՝  ինքնուրույն 50+ գեներացնելու հնարավորությունը , թեկուզ և թույլ  , բայց միանգամայն հնարավոր Է : Իսկ ահա ընդդիմադիր կոլալիցիոն 50+ չափազանց ռեալ ու քաղաքականապես իրատեսական է , ավելի ՝ խիստ հնարավոր :

Հ.գ և  չափազանց տրամաբանական է , որ իշխանական թևին իրական սոցիոլոգիան սրա մասին անպայմանորեն հուշում ու ակնարկում է, ինչն էլ դառնում է ՔՊ քաղաքական անհանգստության ու դրա քաղաքական վարքագծի վայրուվեյրումների պատճառ։
և ահա , հենց այս համատեքստում է պետք դիտարկել ՔՊ կողմից , ընդդիմադիր երկու ուժերի ՝ Մանե Թանդիլյան, Հայկ Մարության , ակտիվ ու ֆեյքային թիրախավորումներն ու գրոհները»:
 

Նմանատիպ նյութեր