8572 դիտում
15:52 23-03-2014
«Գոլդ» համարանիշներով ավտոմեքենաների օրինախախտ վարորդներ, խմելուց առաջ հիշեք՝ հանգրվանելու եք «ԳԱԻ պլաշադկայում»
Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Արսեն Գալստյանի հանձնարարականով ՃՈ 1-ին և 2-րդ սպայական գումարտակների աշխատակիցները շարունակում են ուժեղացված ծառայությունը ոչ սթափ վիճակում, երթևեկության կանոնները չարամտորեն խախտած վարորդներին հայտնաբերելու ուղղությամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մարտի 22-ին Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք են տեղափոխվել մեծ թվով «գոլդ» համարանիշներով, թանկարժեք ավտոմեքենաներ, որոնց վարորդների մի մասը եղել են ոչ սթափ, չարամտորեն կատարել են ճանապարհային երթևեկության կանոների խախտումներ: Մի մասն էլ իրենց մոտ այդ պահին չեն ունեցել վարորդական իրավունքի վկայականներ:
Բոլոր օրինախախտ վարորդները, անկախ զբաղեցրած դիրքից ու պաշտոնից, վարչական պատասխանատվության են ենթարկվել:
ՃՈ-ն շարունակելու է ուժեղացված ծառայությունը և օրինախախտ վարորդները երթանկվելու են վարչական պատասխանատվության. Իսկ անհրաժեշտության դեպքւմ էլ նրանց երկաթյա նժույգները տեղափոխվելու են համապատասխան վայր:
ՃՈ-ի այս աշխատանքները ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ դրվել է ՀՀ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանի հսկողության տակ և կատարած աշխատանքների մասին ՃՈ պետ Ա.Գալստյանին աշխատանքների մասին Երևանում զեկուցում է ՃՈ 1-ին սպայական գումարտակի (Երևանի ՃՈ պետ ) Արսեն Արշակյանը, մարզերում՝ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի հրամանատար Սուրեն Խուդոյանը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)