211652_close_icon
views-count2116 դիտում article-date 18:53 03-09-2023

«Ժողովուրդ ջան, Փաշինյանը դավաճան չի եղել եւ չի էլ լինի»․ Տիգրան Ավինյանի քարոզարշավը Շենգավիթ վարչական շրջանում

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Երեւանի քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանն այսօր նախընտրական քարոզարշավը շարունակում է Շենգավիթ վարչական շրջանում, գրում է Aravot.am-ը։

Շենգավիթում եւս Տիգրան Ավինյանը խոստացավ բարեկարգել բակերը, ֆուտբոլի դաշտեր կառուցել, լուծել կոյուղու հետ կապված խնդիրները։ Համայնքի երեխաների բողոքին ի պատասխան, թե ֆուտբոլի դաշտ չունեն, Տիգրան Ավինյանն ասաց․

«Երեխեքն ասում են՝ գարաժների տեղը մի հատ ֆուտբոլի դաշտ, ես իրենց դաշնակիցն եմ այդ հարցում»։

Շարուրի 29 շենքի բնակիչները դժգոհեցին, որ կոյուղաջրերը լցվում են շենքի տակ, համատիրությունը խնդիրը չի լուծում, քանի որ գլոբալ խնդիր է։ «Առհասարակ այս հատվածի կոյուղու հարցը պետք է լուծվի»,- ասաց Ավինյանը։

Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարը խոստացավ, որ այսօրվանից գործին ընթացք կտրվի։ «Ավինյան ջան, լիքը ծառեր կան, չորացել են, ոռոգում չկա»,- ասաց բնակիչներից մեկը։ Տիգրան Ավինյանը խոստացավ լուծել նաեւ ոռոգման ցանցի կառուցման հարցը։

Բնակչուհիներից մեկն էլ հայտարարեց՝ «Ժողովուրդ ջան, Փաշինյան դավաճան չի եղել եւ չի էլ լինի»։ Ի պատասխան՝ Ավինյանին ուղեկցող անձինք ծափահարեցին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր