Ախպեր ջան, ժողովուրդ ջան, կոռուպցիան երկրում աճում է․ Մարուքյան
Հայաստանում կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է, դրա մասին են վկայում Transparency International հակակոռուպցիոն կենտրոնի փորձագետները: Այս մասին ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։
«Երեկ հրապարակվել է Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի ընկալման ինդեքսը, և մենք ետ ենք գլորվում, այսինքն՝ արձանագրում ենք ետընթաց, կոռուպցիան նվազելու փոխարեն աճում է, բայց մենք տեսնում ենք ինչ ելույթներ են ունենում կոռուպցիայի դեմ պայքարի առաջամարտիկ դեմոկրատիայի բաստիոնի ներկայացուցիչները»,-ասել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ միջազգային մշակված չափորոշիչները խոսում են այն մասին՝ եթե կոռուպցիայի ընկալման ինդեքսը այն մակարդակի է, բայց գրանտ կոռուպցիա կա․ «Մեծ կոռուպցիա կա Հայաստանի Հանրապետությունում»։
Մարուքյանը ասել է, որ իշխանափոխությունից անցել է արդեն 8 տարի, սակայն ունենք կոռուպցիայի ետընթաց․
«Ինչ-որ մարդիկ դիտում են եթերներում, ասում են՝ դուք ուրա՞խ եք դրա համար, ժողովուրդ ջան, ուրախ չեմ, ես ուզում եմ ձեզ բացատրեմ, ձեզ տեղեկացնում եմ, որ ուրախ չեմ, և ավելին, հիասթափված եմ, ջղայն եմ, մտածում եմ, որ այդ բոլորի հույսերը ոնց է ջուրը լցվել, ոնց ենք հավատացել այս ամեն ինչին, ուրախ չեմ և ուզում եմ ուղղակի բոլորս՝ որպես Հայաստանի պետության քաղաքացիներ իմանանք, որ մեզ խաբում են, կոռուպցիայի դեմ պայքարում են իբր թե, ամեն օր խոսում են դրա մասին, բայց միջազգային փորձագետներն եկել են, ասում են, որ ախպեր ջան, ժողովուրդ ջան, կոռուպցիան երկրում աճում է։
Ուրեմն կառավարությունն արտոնություններ է տվել մի շարք ընկերությունների, որոնք հետո պարզվել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը փող են տվել․ օֆիցիալ կա այդ ինֆորմացիան, սա կոռուպցիա է, թե կոռուպցիա չի։ Ես ձեզ վստահեցնում եմ, սա կոռուպցիա է, սա հստակ կոռուպցիա է, սա քաղաքական կոռուպցիա է»։
Մանրամասները՝ տեսանյութում