211652_close_icon
views-count3023 դիտում article-date 09:43 21-04-2022

ՔՊ-ն ակտիվորեն զբաղված է Ավինյանի PR-ով. Ավինյանի գործերին ոչ ոք, այդ թվում՝ Փաշինյանը չի խառնվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը վերջին ժամանակաշրջանում զբաղված է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի PR-ով. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նրա թիմակիցներն անում են հնարավորն ու անհնարինը, որպեսզի այս պահին որեւէ պաշտոն չզբաղեցնող Ավինյանին քաղաքապետ կարգեն:

Թեեւ մեկ տարուց ավելի ժամանակ կա Երեւանի քաղաքապետի ընտրություններին, բայց իշխող ՔՊ-ն մտավախություն ունի. «Քաղաքական իշխանությունները լավ են հասկանում, որ հատկապես քաղաքամայր Երեւանում վաղուց արդեն համակրանք չեն վայելում, վարկանիշն էլ գնալով ընկնում է, հետեւաբար զօրուգիշեր աշխատում են, թաքնված քարոզչություն են իրականացնում եւ այլն:

Տիգրան Ավինյանն անձամբ է դիմում թաղապետերին կամ մայրաքաղաքի տարբեր շրջաններում հարգանք վայելող անձանց, որ օգնեն իրեն, աջակցեն, ինչով կարող են»,- մանրամասնեց մեր զրուցակիցը:

Մեզ փոխանցեցին, որ կուսակցական ակտիվի հետ հանդիպումների անվան տակ նա իրականում քարոզչություն է իրականացնում: Տեղեկացանք, որ, օրինակ, էրեբունի համայնքում հանդիպումը քաղաքացիների հետ արտակարգ իրավիճակների նորանշանակ նախարար Արմեն Փամբուխչյանն է կազմակերպել:

«Առաջիկայում նույնպես տարբեր այլ շրջաններում նմանատիպ հանդիպումներ կլինեն: Կազմակերպիչներն արել ու անելու են հնարավորը, որ այդ հանդիպումներին հնարավորինս շատ մարդ ներկա լինի՝ ցույց տալու համար, թե իրենց աջակիցները շատ են: Ավինյանն ինքնուրույն է այս ամենն իրականացնում, նրա գործերին ոչ ոք, այդ թվում՝ վարչապետ Փաշինյանը չի խառնվում»,- հավելեց ՔՊ-ամերձ մեր աղբյուրը»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր