211652_close_icon
views-count1093 դիտում article-date 16:22 02-09-2023

Որևէ փորձ՝ հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է․ Արցախի ԱԳ նախարար․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Tert.am-ը գրում է․ Որևէ փորձ՝  հավասարության նշան դնել Լաչինի միջանցքի և այլ ճանապարհների միջև, մեզ համար անընդունելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը։ 

«Արցախյան կողմը բաց է ողջամիտ առաջարկներ քննարկելու համար, բայց պարտադրել արցախյան կողմին ընդունել վտանգավոր առաջարկներ, անթույլատրելի է։ Անկախ տարբեր միջազգային կառույցների ներկայացուցիչների հայտարարություններից՝ Արցախի ժողովուրդը և իշխանությունները ղեկավարվում են սեփական տեսլականով։ Արցախի ժողովուրդը չի շեղվել 1991թ-ի դեկտեմբերի 10-ին ընտրած իր ուղուց»,- ասաց նա։

Ղազարյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից իրականացված սադրանքների նպատակներից մեկը նաև ռուս խաղաղապահների գործողությունները հեղինակազրկելն է, և որ պաշտոնական Ստեփանակերտը մշտական կապի մեջ է խաղաղապահ զորախմբի հրամանատարության հետ։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր