211652_close_icon
views-count1660 դիտում article-date 22:49 01-09-2023

Պետք է մարդկանց մոտ պայքարելու կամք արթնացնել. Սուրեն Պետրոսյան․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը, ինչպես հայտնի է, դադարեցրել է քարոզարշավը սահմանային լարված իրավիճակից ելնելով, իսկ ավելի վաղ կուսակցության անդամները  հանդիպումներ էին ունեցել Նորքի զանգվածում: Կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Սուրեն Պետրոսյանը քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ եթե ուզում են ինչ-որ բան փոխվի, պետք է նախ մարդկանց մոտ հույս ու հավատ վերականգնել ու պայքարելու կամք արթնացնել.

«Մենք ուզում ենք խորքային փոփոխություններ լինեն, բայց չենք ասում՝ եկեք հենց մեզ վստահեք: Ասում ենք՝ խնդրում են ձեզ, առաջին հերթին վստահեք ինքներդ ձեզ, որովհետեւ հաճախ մարդիկ ասում են՝ մենք վերջացած ենք, տապալված ենք, մեր միակ տարբերակը այս նվաստացմանը համակերպվելն է: Մենք ուզում ենք փոխել հենց այս մթնոլորտը»:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր