211652_close_icon
views-count2516 դիտում article-date 12:35 23-04-2016

Այլևս երբեք. ցեղասպանությունների դեմ պայքարելու համար միայն դա ասելը բավարար չէ. Ջորջ Քլունին որոշել է, որ իրեն հետևող տեսախցիկները պետք է ընդլայնեն մարդկանց պատմությունը իր միջոցով

Պարզապես ասել «այլևս երբեք» ու որևէ բան չանել, որևէ բան չնախաձեռնել: Ըստ ամերիկյան մեգաաստղ, կինորարտադրող Ջոր Քլունիի՝ այսքանը բավարար չէ ցեղասպանությունների դեմ պայքարելու համար: «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ Ջորջ Քլունին, որ «Ավրորա» մրցանակաբաշխության ընտրող հանձնաժողովի անդամ է, իր ելույթում նկատեց, որ Հիտլերյան Գերմանիայից հետո աշխարհն ասում էր՝ «այլևս երբեք», բայց դրանից հետո այդ նույն աշխարհը տեսավ՝ Կամբոջիա, Բոսնիա Ռուանդա: «Նորից կատարվում է, ամենևին էլ այլևս երբեք չէ ․․․։ Ու անընդհատ արդարացնում ենք մեզ, որ այ, եթե իմանայինք՝ մի բան կանեինք, բայց մենք գիտենք դրա մասին, մենք դա տեսնում էին»,- ասաց դերասանը: Ըստ նրա` ժամանակակից աշխարհում դժվար է հասնել «ցեղասպանություն» բառի կիրառությանը։ «Փառքը շատ հետաքրքիր տարրեր է պարունակում։ Տեսախցիկները, որոնք ինձ հետապնդում են, որոշակի առումով խեղդող են, բայց երբ ես սկսեցի կարդալ The New York Times-ում մի հոդված, տպավորություն էր, որ ցեղասպանությունից փրկվածների թվում շատ մարդիկ կան, ովքեր օգնության ոչ մի հնարավորություն չունեն։ Ու ես որոշեցի, որ ինձ հետևող տեսախցիկները պետք է ընդլայնեն մարդկանց պատմությունը՝ իմ միջոցով»,- անկեղծացավ դերասանը: Մանավանդ, որ ըստ նրա` մարդիկ մարդասիրության տեսլականը կորցնում են, երբ ամեն ինչ ներկայացվում է վիճակագրությամբ` թվերով: «Մենք պետք է խոսենք մի մարդու մասին, ով կյանքն է փրկել, կոնկրետ դեպքի մասին է խոսքը, երբ նայում ենք իրենց աչքերի մեջ… Ես միացնում եմ CNN-ը ու տեսնում եմ դատարկ ամբիոն, սպասում ենք, որ Դոնալդ Դրամփը խոսի, դրա փոխարեն կարելի է Հալեպից դուրս պրծնող մարդկանց մասին խոսել, նրանք մահանում են, դրա համար հեռանում են»,-հայտարարեց Քլունին: Կոնկրետ Հայոց ցեղասպանության հետ կապված՝ դերասանն ասաց, որ գիտի, թե ինչ երկար ու դժվարին պայքար ու ճանապարհ է անցել դրա համար հայությունը: Հենց նույն այդ հայության համար Քլունիի բանաձևն է` նայել հետ` չմոռանալու համար ու նայել առաջ` շարժվելու համար:

Նմանատիպ նյութեր