2446 դիտում
22:09 09-02-2019
Հավատացած ենք, որ Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք. Պյոտր Սվիտալսկի
Եվրամիությունը կշարունակի բազմաբնույթ ծրագրեր իրականացնել Հայաստանում. մշակված ծրագրերը հիմնականում իրականացվում են Հայաստանի 3 հյուսիսային մարզերում` Շիրակ, Լոռի և Տավուշ: Դրանք բազմաբնույթ են և ներառում են տուրիզմի, տեղեկատվության, գյուղատնտեսության և մի շարք այլ ոլորտներ: ԵՄ-ն Հայաստանի կառավարությանը կաջակցի նաև հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու հարցում:
Այս մասին Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ճամանակ նշել է Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին:
«Հայաստանի կառավարության հետ Եվրամիությունը կնքել է այսպես կոչված «շրջանակային» համաձայնագիր: Այդ համաձայնագրով նախատեսված են հիմնական ուղղությունները, որոնցով Եվրամիությունը պետք է Հայաստանին աջակցություն տրամադրի, և որոշ ժամանակ անց կհատկորոշենք կոնկրետ այն ծրագրերը, որոնք Հայաստանի կառավարություն հետ համատեղ իրականացնում ենք Հայաստանի 3 հյուսիսային մարզերում: Հուսով եմ որ լավ գաղափարներ, լավ ծրագրեր կներակայացվեն»,- նշել է դեսպանը՝ կարևորելով հենց այդ մարզերի բնակչության կողմից ներկայացվող ստեղծարար ծրագրերը:
Եվրամիության կողմից տրամադրվող գումարի մեծ մասը ուղղվելու է բիզնես գաղափարների ֆինանսավորմանը՝ մասնավորապես, փոքր բիզնես ձեռնարկությունների ծրագրերի իրականացմանը: «Հետևաբար, ակնկալում ենք, որ բոլոր ներգրավված կողմերը կներկայացնեն լավ գաղափարներ. խոսքը միայն զբոսաշրջության ու գյուղատնտեսության ոլորտների մասին չէ, մենք նախաձեռնել ենք նաև ֆինանսավորում այնպիսի ոլորտների համար, ինչպիսիք են ստեղծարար արդյունաբերությունը, մշակույթը: Միաժամանակ կշարունակենք իրականացնել նաև այն ծրագրերը, որոնք սկսել ենք. օրինակ՝ դահուկային և բրդի վերամշակման կենտրոնների ծրագրերը»,- նշել է ՀՀ-ում ԵՄ դեսպանը:
Եվրամիությունը կշարունակի նաև աջակցել Հայաստանին հակակոռուպցիոն ծրագրեր իրականացնելու գործում: «Այդ ուղղությամբ աջակցություն տրամադրելու ենք՝ հաշվի առնելով, որ Հայաստանի կառավարությունը արդեն հաստատել է իր գործողությունների ծրագիրը, և այնտեղ կան համատեղ քայլեր, որոնցից մեկը վերաբերում է Հայաստանում հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը: Մենք հավատացած ենք, որ նոր Հայաստանում կա կոռուպցիայի դեմ պայքարելու ամուր քաղաքական կամք: Բայց այդ նախաձեռնությունն, անշուշտ, պահանաջում է հանրության կողմից աջակցություն և՛ ինստիտուցիոնալ, և՛ օրենսդրական կառույցների առկայություն»,- ընդգծել է Սվիտալսկին:
Նմանատիպ նյութեր
2098 դիտում
18:36 01-02-2017
ՀՀ կառավարությունն իր օրակարգում բավականին բարձր մակարդակի է դրել կոռուպցիայի դեմ պայքարը. Պյոտր Սվիտալսկի
3449 դիտում
10:33 17-03-2018
Ռուսաստանից ակնկալում ենք կառուցողական քայլեր. Պյոտր Սվիտալսկի. «Հայաստանի Հանրապետություն»
8856 դիտում
19:39 14-07-2017
Կրթված երիտասարդներն այն շերտն են, որի ներուժը Հայաստանում լիարժեքորեն չի օգտագործվում. Պյոտր Սվիտալսկի
Այս բաժնից
835 դիտում
19:03 10-01-2025
Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցչին
925 դիտում
18:50 10-01-2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահ Ժոզեֆ Աունին
1207 դիտում
18:25 10-01-2025
Արդարադատության նախարարը ներկայացրել է Պրոբացիայի ծառայության նոր պետին