23476 դիտում
14:05 01-09-2023
Խոշոր ավտովթար Շիրակի մարզում․ խոշոր եղջերավոր անասուններով բարձված ЗИЛ-ը կողաշրջվել ու հայտնվել է դաշտում․ կան վիրավորներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 18։20-ի սահմաններում Գյումրի-Արմավիր ավտոճանապարհի 39 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ, 46-ամյա Համլետ Օ․-ն իր վարած ЗИЛ մակնիշի բեռնատարով, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, շրջվել ու հայտնվել դաշտում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչներ, 17-ամյա Էրիկ Ե․-ն տեղափոխվել է «Թալին» բժշկական կենտրոն, իսկ 21-ամյա Թեմուր Օ․-ն տեղում առաջին բուժօգնությունն է ստացել օպերատիվորեն ժամանած «Թալին» բժշկական կենտրոնի բուժանձնակազմի կողմից, սակայն հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 3-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Գրիգորյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչ Լոռեցյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բեռնատարը եղել է կցորդիչով, որում եղել են 24 խոշոր եղջերավոր անասուններ, որոնցից 1 կով տեղում սատկել է, իսկ 1 ցուլ վնասվել է։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 10+
10+