9249 դիտում
12:41 08-03-2018
Շնորհավորում եմ բոլոր կանանց, խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին, երջանկություն ձեզ, սիրելինե՛ր, Աստված ձեզ պահապան. Վլադիմիր Գասպարյան
Ոստիկանության կոլեգիայի անունից և անձամբ Գարնան և Գեղեցկության տոնի առթիվ շնորհավորում եմ մեր գործընկերուհիներին, որոնք արժանապատվորեն են կրում ոստիկանի պատվավոր կոչումը և տղամարդկանց հավասար կատարում իրենց մարդասեր առաքելությունը` միաժամանակ լինելով ընտանեկան օջախի ու երջանկության անփոխարինելի պահապան հրեշտակներ:
Շնորհավորում եմ մեր կին-վետերաններին, որոնք փառավոր և ուսանելի ճանապարհ են անցել և այսօր ոստիկանների նոր սերնդին են փոխանցում իրենց անզուգական փորձը, իրենց սերն ու հավատը ոստիկանի գործի հանդեպ:
Շնորհավորում եմ ոստիկանության ծառայողների կանանց, մայրերին, քույրերին, դստրիկներին, որոնք նույնպես ծառայության մեջ են` որպես հուսալի թիկունք օրենքին ու ժողովրդին ծառայող իրենց հարազատների համար:
Շնորհավորում եմ բոլոր կանանց:
Խաղաղություն, ապահովություն, բարօրություն` բոլորիդ ընտանիքներին:
Երջանկություն ձեզ, սիրելինե՛ր
Աստված ձեզ պահապան:
[b]Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
ոստիկանության գեներալ-գնդապետ[/b]