1213 դիտում
16:19 31-08-2023
Մեր գործընկերներին, համախոհներին կոչ ենք անում մասնակցել Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքին․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ներկա զարգացումներին։
Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․
«Սեպտեմբերի 2-ին երկրի ընդդիմադիր ուժերի կողմից հրավիրվել է Արցախի անկախությանը նվիրված հանրահավաք, ինչը ողջ ընդդիմության միասնականության վկայությունն է:
Մենք հասկանում ենք, որ 2021-ի ընտրություններից հետո ընդդիմության կողմից կազմակերպված հանրահավաքները, քայլերթերը, հանրային այլ միջոցառումները որոշակի առումով հիասթափեցրել են մարդկանց, քանի որ բաղձալի արդյունքի` իշխանափոխության չեն հանգեցրել: Շատ հնարավոր է, որ սա անխուսափելի ընթացք էր, որով պիտի անցներ երկիրը:
Արցախում ստեղծված օրհասական ծանր վիճակը, դրա նկատմամբ Հայաստանի իշխանությունների որդեգրած կրավորական պահվածքը մեզ բոլորիս պարտադրում է մի կողմ թողնել ընդդիմադիրներից ու պայքարի ձախողումներից ունեցած հիասթափությունը, հուսահատությունը և կրկին դուրս գալ հրապարակ` այս անգամ շատ ավելի կազմակերպված ու համախմբված: Սա կարող ենք համարել մեկնարկային նո՛ր փուլի սկիզբ, նո՛ր հարթակի ձևավորում:
Մեր գործընկերներին, համախոհներին կոչ ենք անում մասնակցել Ազատության հրապարակում սեպտերմբերի 2-ին, ժամը 18:00-ին հրավիրված հանրահավաքին: »

Նմանատիպ նյութեր
3554 դիտում
15:38 30-04-2022
Մայիսի 1-ին մենք լինելու ենք Ֆրանսիայի հրապարակում. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
Այս բաժնից
991 դիտում
13:34 22-12-2024
Ազգային ժողով են այցելել մայրաքաղաքի մի շարք կրթական հաստատությունների սաներ
706 դիտում
12:57 22-12-2024
Աշխատաժողով՝ տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության շրջանակում
1066 դիտում
11:13 22-12-2024
Կանցկացվի «Դպրոցականների բասկետբոլի լիգա»