Կարևորում ենք ցանկացած նախաձեռնություն ի նպաստ Արցախի ինքնության. անհրաժեշտ է մասնակցել «Հայաքվեին». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն
ԱԱԾ պահեստազորի սպաների միության խորհրդի անդամները միացել են «Հայաքվեի» նախաձեռնությանը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միությունը:
«Մենք կարեւորում ենք ի նպաստ Արցախի ինքնության ցանկացած նախաձեռնություն, գտնում, որ յուրաքանչյուր հայ, ով կողմ է մեր պետականությանը, ազգային արժեքների պահպանմանը, պարտավոր է անտարբեր չգտնվել սույն նախաձեռնության նկատմամբ, ուստի կոչ ենք անում միության անդամներին եւ արժանապատիվ մեր մյուս հայրենակիցներին ակտիվորեն մանակցել ստորագրահավաքին»,- նշվում է հաղորդագրության մեջ: