211652_close_icon
views-count1057 դիտում article-date 23:34 30-08-2023

«Հեղափոխական ճարտարապետներն էլ են կողմ քվեարկել «Ֆիզգորոդոկի» շինթույլտվությանը»․ Հայկ Մարության․ aravot.am

«Եթե ես տեսնում եմ, որ 25-ից 20-ից ավելի ճարտարապետ՝ հին, նոր սերնդի, պայքարող, հեղափոխական ճարտարապետներն իրենք էլ են կողմ քվեարկել, ինձ համար տարօրինակ է, որ այդքանից հետո հարցեր են առաջանում»,- Aravot.am-ի փաստմանը՝ «Ֆիզգորոդոկ» կոչվող տարածքի բնակիչները հիշեցնում են,  որ Հայկ Մարությանի՝ քաղաքապետ լինելու ժամանակ է տրվել այդ տարածքում շինթույլտվությունը, Նոր նորքում քարոզարշավի ժամանակ լրագրողների հետ զրույցում այսպես արձագանքեց Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը։

Նա վստահեցրեց՝ ընդհանրապես շինարարությունների հետ կապված՝ մասնավորապես «Ֆիզգորոդոկի», բոլոր խնդրահարույց շինարարությունների հետ կապված, որ դիմում էր գրվում Երևանի քաղաքապետարան, ինքը՝ որպես քաղաքապետ այդ հարցը դնում էր ամենալայն քննարկման․ «Հենց «Ֆիզգորոդոկի» շինթույլտվությունը ճարտարապետական ամենալայն շրջանակները քննարկել են։ Ունեինք երկու խորհուրդ՝ երկուսն էլ քննարկել են։ Մեկը 25 ճարտարապետից էր բաղկացած՝ բոլոր սերունդների։ 25-ից 21, թե 22-ը կողմ են քվեարկել այդ շինթույլտվությանը։ Ուստի ես իրավունք չունեի ինձ վերապահել ասել՝ սա լավ է, կամ վատ է։ Ես իմ շուրջ հավաքում էի լավագույն մասնագետներին, և Երևանի լավագույն մասնագետներն իրենց որոշումն էին կայացնում։ Որոշումը հենց այդպես էլ կայացվել է։ Միայն դրանից հետո ես արդեն կարող էի առաջ տանել այս կամ այն որոշումը»։

Հայկ Մարությանն ասաց, որ այդտեղ այլ՝ հողի հետ կապված խնդիրներ կային․ «Բայց դրա համար գոյություն ունեն քննչական մարմիններ, ոստիկանություն, ԱԱԾ, դատախազություն։ Քաղաքապետարանն ի վերջո քաղաքապետարան է»։ 

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր