211652_close_icon

«ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանը եւս 2018թ. եւ մայիսի 1-ի, եւ մայիսի 8-ի նիստում «կողմ» է քվեարկել ՀՀ վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը»․ aravot.am

views-count8413 դիտում article-date 20:18 19-03-2025
Aravot.am-ը գրում է․ Գյումրու ՏԻՄ ընտրություններում «Կոմունիստական կուսակցության» ցուցակը գլխավորող Վարդան Ղուկասյանը ընտրողների հետ իր հանդիպումների ժամանակ հաճախակի է քննադատում ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ նրան համարելով Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրը։

Ապօրինի զենք կրելու կասկածանքով անհիմն ձերբակալվելուց ու ազատ արձակվելուց անմիջապես հետո Վարդան Ղուկասյանն իր խոսքում հիշել էր նաև ՀՀ առաջին նախագահին՝ ասելով․ «Էն Լևոն Տեր- Պետրոսյանն ասում էր՝ մեկ միլիոն ժողովուրդ պիտի լինի Հայաստանի Հանրապետությունում, Լենինականը պիտի լինի 10 հազարանոց գյուղաքաղաք, էդպիսի ծրագրերն իրականացնում եք, մեր պես տղեքին կամ բռնում եք կամ սպանում եք, կամ երկրից ղրկում եք, որ ստրուկները մնան։ Դուք ինչ ուզենաք անեք, չի ստացվի» ։

Երեկ էլ Գյումրու «Մուշ» թաղամասում բնակիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ Գյումրու նախկին քաղաքապետը դարձյալ հիշեց Լևոն Տեր-Պետրոսյանին։

«Դուք ինձ հետ միասին հիշում եք․ Լևոն Տեր-Պետրոսյանը, որը եվրոպամետ է և սրանց հոգևոր հայրն է հանդիսանում քաղաքական առումով, լավ իմացեք, էստեղ հիշում եք ինչքան կռաններ էին մինչև Մուշ թաղամասը, էդ կռաններով երկու Լենինական կկառուցեին, ամբողջ էդ կռանները ծախեցին, տարան Երևան։

Ուրեմն պատկերացրեք, երկրաշարժից հետո ռուսների ուղարկած էդքան ուղարկած սաղ շինմատերիալներով կարելի էր մի Հայաստան կառուցել, էդ բոլորը մսխեցին։ Չեմ ասում՝ ամբողջ քաղաքի գործարանները համալրվել էին ժամանակակից 21-րդ դարի վերջի մեքենասարքավորումներով, բոլորը վաճառեցին թուրքերին և պարսիկներին։

Դուք պատկերացնո՞ւմ եք, պետական ծրագիր, այսինքն` պետության ղեկավարը, պետությունը չգիտի, որ երկրում ինչ-որ տնօրեն պետական ունեցվածքը վաճառում է թուրքերին և պարսիկներին, և պետությունը տեղյակ չէ։ Դու հասկանո՞ւմ եք, նմանատիպ բան ո՞նց կարող է լինի»,-ասել էր Վարդան Ղուկասյանը։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում

Նմանատիպ նյութեր