211652_close_icon

Արցախի ԱԺ նախագահն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին

views-count1111 դիտում article-date 16:46 30-08-2023
Օգոստոսի 30-ին Արցախի Հանրապետության ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանն այցելել է Ասկերանի տանկի մոտ հավաքված քաղաքացիներին՝ իրավիճակին տեղում  ծանոթանալու համար:

Ինչպես հայտնում են Արցախի ԱԺ-ից, հանդիպմանը ներկա էին  Ասկերանի շրջվարչակազմի ղեկավար Համլետ Ապրեսյանը, Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը և շրջանի ոստիկանապետ Արթուր Բաղունցը:

Արցախի ԱԺ նախագահը ներկաներին ներկայացրել է քաղաքական իրավիճակը, անդրադարձել Լաչինի միջանցքի և Ադրբեջանի կողմից մարդասիրական անվան տակ վարվող քաղաքականությանը:

Նմանատիպ նյութեր