Եկել է քաղաքացիներին պատասխան տալու ժամանակը. Մանուկ Սուքիասյանը հանդիպել է քաղաքապետարանի դիմաց հավաքված բնակիչներին
Քաղաքապետարանի դիմաց հավաքված Դավթաշենի 9-րդ փողոց, 70 շենքի բնակիչներին արձագանքել է Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը: Հանդիպման ժամանակ քաղաքացիները ներկայացրել են ստեղծված իրավիճակը:
Բնակիչները ևս մեկ անգամ նշել են, որ անձամբ քաղաքապետ Տիգան Ավինյանը խնդիրը լուծելու հանձնարարական է տվել, ժամկետներ նշել, սակայն մինչև այսօր որևէ մեկը բնակիչների հետ հանդիպում չի ունեցել:
«Ասացին ժողովուրդ ջան, 1 տարի, 1,5 տարվա ընթացքում կբարելավենք: Ո՛չ Բալայանն է եկել, ոչ՛ ենթակա է եկել, ոչ մեկը չի եկել։ Մեզնից փաստաթղթեր են ուզել սենյակի փաստացի բնակվողներից։ Ես եմ անձամբ տարել, ներկայացրել եմ թաղապետին։ Թաղապետը օրակարգում նշել է, որ ներքևի հանրակացարանի հետ դուք կցված եք։ Ասաց, պարոն Ավինյանը ձեզ հանել է չորրորդ կարգ։ Սպասեք, եթե խոսք է տվել՝ կկատարի», - պատմել է բնակիչ:
Նա ասել է, որ հարակից հանրակացարաններից իմանում են, որ բարելավում է լինում, իսկ իրենց խնդիրը շարունակում է օդից կախված մնալ: Թե ինչու է մի հանրակացարանում բարեկարգման աշխատանքներ տարվում, մյուսում՝ ոչ, Մանուկյանը պարզաբանել է.
«Այդ հանրակացարանը քաղաքապետարանի հաշվեկշռում չէ, այն Կառավարության հաշվեկշռում է», - ասել է «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավարը, հավելելով՝ մենք կարող ենք գրություն ուղարկել, տեղեկատվություն պահանջել, բայց լավ է, որ արձագանք կա, երկու հոգի կարող են մոտենալ, իրենց հարցերին սպառիչ պատասխան ստանալ:
Մանուկյանը, խոսելով խնդրի մասին, նշել է, որ նմանօրինակ խնդիրները մեկը կամ երկուսը չեն, պարբերաբար լինում են նման բողոքի ակցիաներ, քանի որ իշխանությունները 2022-2023 թվականներին նախընտրական խոստումներ են տվել մարդկանց և հույսեր են առաջացրել:
«Իշխանության չկատարված խոստումները եկել, չոքել են իրենց դռանը: Արդեն եկել է սեփական չկատարված խոստումների համար քաղաքացիներին պատասխան տալու ժամանակը»,-ասել է Մանուկ Սուքիասյանը: