211652_close_icon
views-count14155 դիտում article-date 22:26 29-08-2023

Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 41-ամյա վարորդը Lexus-ով գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ օգոստոսի 25-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Այդ օրը, ժամը 15:00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի բնակիչ 41-ամյա Բրո Ա.-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 58 կմ հատվածում գլխիվայր շրջվել է:

Վթարի հետևանքով վարորդ Բրո Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի պարեկները՝ ավագ տեսուչ Ներսիկ Գրիգորյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+

Նմանատիպ նյութեր