211652_close_icon
views-count511 դիտում article-date 11:25 06-08-2026

Ատեստավորման գործընթաց է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում. Նիկոլ Փաշինյան

Մոտ 3 200 դիմորդ այս տարվա ընդունելության քննություններին ստացել է անբավարար գնահատական: Գնահատման և թեստավորման կենտրոնի տվյալներով՝ նախորդ տարի անբավարար գնահատական ստացածների թիվը շուրջ 2500 է եղել։

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս վիճակագրությանը՝ այն համարելով ահազանգ։

«Մենք դանդաղում ենք մեր բարեփոխումների ճանապարհին, որովհետև անընդհատ գնում ենք կոմպրոմիսների, և արդյունքում տուժում են երեխաները։ Մենք պետք է առերեսվենք։ Ատեստավորման գործընթաց է, ինչքա՞ն կարելի է, չի հաղթահարում մարդը, պետք է ասենք՝ վերջ, էլ չպետք է աշխատի դպրոցում, որովհետև իր աշակերտն է, որ գնում, չի կարողանում ընդունելության քննությունը գոնե բավարար ստանա, չենք ասում՝ գերազանց, գոնե՝ բավարար։

Որոշումները կայացված են, պետք է շատ հստակ և հատու, վճռական իրականացնենք, և որևէ կասկած չկա, որ դա անում ենք երեխաների շահերից ելնելով»,- ասաց վարչապետը։

Նմանատիպ նյութեր