ԱՄՆ-ը, Թուրքիան և Ուկրաինան համատեղ զորավարժություններ են անցկացնելու Սև ծովում
Սեպտեմբերի 8-10-ը Սև ծովի հյուսիս-արևմտյան հատվածում կանցկացվեն ԱՄՆ-ի, Թուրքիայի և Ուկրաինայի ռազմածովային ուժերի՝ «Sea Breeze-2014» համատեղ զորավարժությունները:
Ինչպես հաղորդում է Ուկրինֆո-ն, զորավարժությունների նպատակը ճգնաժամային շրջաններումնավարկության անվտանգության գոտիների ստեղծումն է: Զորավարժությունները կանցկացվեն Ուկրաինայի և ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունների երկկողմանի համագործակցության՝ «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում:
Զորավարժություններին կմասնակցեն նաև Իսպանիան, Կանադան, Ռումինիան և Թուրքիան: