4396 դիտում
15:17 29-08-2023
Տնտեսական լրագրողների ակումբը կազմակերպում է «Բյուջեն մերն է» թեմայով լրագրողական մրցույթ
Տնտեսական լրագրողների ակումբը (ejs.am) կազմակերպում է «Բյուջեն մերն է» թեմայով լրագրողական մրցույթ։
Բաց կառավարման գործընկերության նախաձեռնության ներքո ACSES վերլուծական կենտրոնը (Սոցիալ-տնտեսական ուսումնասիրությունների հայկական կենտրոն), Տնտեսական լրագրողների ակումբի հետ համատեղ, ԵՄ կողմից ֆինանսավորվող «Բյուջեն մերն է․ բարելավելով բյուջեի հաշվետվողականությունն ու թափանցիկությունը» ծրագրի շրջանակում հայտարարում է լրագրողական մրցույթ։
Մրցույթի նպատակն է խրախուսել բյուջետային գործընթացների, բյուջետային համակարգի վերաբերյալ որակյալ և պատասխանատու լրագրողական նյութերի ստեղծումն ու տարածումը, ինչպես նաև նպաստել հասարակության բազմակողմանի տեղեկացվածությանը` բյուջետային գործընթացներում հանրային ներգրավվածության, բյուջեի կառուցվածքի և կատարողականի վերաբերյալ։
Մրցույթին իրենց նյութերը կարող են ներկայացնել հայաստանյան տպագիր, առցանց և հեռարձակող լրատվամիջոցների աշխատակիցները և անկախ լրագրողները։ Նյութերը պետք է տպագրված կամ հեռարձակված լինեն 2023թ հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում և լինեն մրցութային թեմայի շրջանակում։
Աշխատանքները կարող են ներկայացվել լրագրության ցանկացած ժանրում։ Հեղինակը կարող է ներկայացնել առավելագույնը 2 նյութ:
Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտը մինչև 2023 թ․ սեպտեմբերի 15-ը ներառյալ։
Անվանակարգեր և մրցանակներ
Մրցույթի համար սահմանված է երեք անվանակարգ, և անկախ մեդիաձևաչափից կընտվեն լավագույն երեք նյութերը։ Նախապատվություն կտրվի այն նյութերին, որտեղ օգտագործված կլինեն ժամանակակից մուլտիմեդիա տեխնոլոգիաներ և գործիքներ, ինֆոգրաֆիկա, գծապատկեր և այլն:
Մրցանակաբաշխությունը տեղի կունենա 2023 թ-ի սեպտեմբերի վերջին տասնօրյակում:

Նմանատիպ նյութեր
868 դիտում
13:39 21-03-2024
Հայաստանը իր տարածքից զիջելու ոչինչ չունի, այն ինչ մերն է, մերն է․ Անդրանիկ Քոչարյան
Այս բաժնից
3601 դիտում
09:15 23-10-2024
Սյուզաննա Մելքոնյանը հաղթել է Voice of Turan երգի միջազգային մրցույթում