970 դիտում
14:00 29-08-2023
Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում․ ՌԴ ԱԳՆ
1997 թվականի այս օրը Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրվեց Բարեկամության, համագործակցության և փոխօգնության պայմանագիր։ Այս փաստաթուղթը նշանավորեց մեր երկրների միջպետական հարաբերությունների ժամանակակից փուլի սկիզբը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ն։
«Մասնավորապես, Ռուսաստանը և Հայաստանը պայմանավորվել են ամեն կերպ ամրապնդել ավանդական բարեկամական հարաբերությունները և համակողմանի համագործակցությունը քաղաքական, տնտեսական, ռազմական, գիտական, մշակութային և այլ ոլորտներում։ Մեր երկրները նաև պարտավորվել են համագործակցել կայունության և անվտանգության բարելավման ուղղությամբ ինչպես Անդրկովկասյան տարածաշրջանում, այնպես էլ ողջ աշխարհում։
Համաձայնագրերի ստորագրումը պայմաններ ստեղծեց ռուս-հայկական քաղաքական երկխոսության ընդլայնման, երկկողմ համագործակցության ամրապնդման համար առևտրատնտեսական, գիտական, տեխնիկական, հումանիտար և այլ ոլորտներում։ Հետագայում մեր հարաբերությունների իրավական բազան ընդլայնվել է մինչև 200 փաստաթուղթ, համակարգված աշխատանք է տարվում դրանց գույքագրման ուղղությամբ։
Ներկա փուլում ռուս-հայկական հարաբերությունները շարունակում են զարգանալ 1997 թվականի համաձայնագրով ամրագրված սկզբունքներով, ներառյալ պետական ինքնիշխանության և անկախության փոխադարձ հարգանքը, իրավահավասարությունը և միմյանց ներքին գործերին չմիջամտելը, ուժի կամ սպառնալիքի չկիրառումը։ Հայաստանն այսօր Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, մեր երկրի ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում», - ասված է տարածված հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր
1319 դիտում
16:23 09-12-2022
Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է եւ Անդրկովկասում առանցքային ռազմավարական գործընկերը. Շոյգու
1261 դիտում
18:31 20-08-2024
ՌԴ ԱԳՆ-ին կոչ ենք անում սաբոտաժի չենթարկել Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ջանքերը․ ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
721 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
610 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
811 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am