1006 դիտում
22:06 28-08-2023
ԼՂ հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք․ Վարդան Օսկանյան
Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների վերաբերյալ հուշագիրը փաստարկում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը։
«Վաշինգտոնում գտնվող հանրահայտ Public International Law and Policy Group (PILPG) խորհրդատվական ընկերությունը, որը մասնագիտացած է խաղաղ բանակցություններում ներգրավված կողմերին իրավաբանական օգնություն տրամադրելու, որը եւ ավելի քան երկու տասնյակ խաղաղության բանակցություններին ողջ աշխարհում իրավաբանական աջակցության փորձ ունի, անցյալ շաբաթ, հրապարակել է հուշագիր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցությունների վերաբերյալ՝ կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա:
Հուշագիրը փաստարկում է, որ Լեռնային Ղարաբաղի հայ ժողովուրդն ունի առնվազն ներքին ինքնորոշման իրավունք, և որ ընթացիկ բանակցությունները պետք է ապահովեն այդ իրավունքի իմաստալից և արդյունավետ պաշտպանությունը: Որպես այդպիսին՝ Լեռնային Ղարաբաղի խորհրդային ժամանակաշրջանի ինքնավար կարգավիճակը պետք է հենանիշ ծառայի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ապագա ճակատագրի և կարգավիճակի վերաբերյալ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ քննարկումներում»,- գրել է Օսկանյանը:

Նմանատիպ նյութեր
1445 դիտում
21:50 15-10-2022
Ինքնորոշման իրավունքի նարատիվը ամեն գնով պետք է վերականգնել․ Վարդան Օսկանյան
937 դիտում
16:17 08-06-2024
Գործող իշխանությունները փորձում են փոխել հայ ժողովուրդի էությունն ու ինքնությունը․ Վարդան Օսկանյան
Այս բաժնից
1132 դիտում
19:28 01-02-2025
Ջերմուկում տեղի է ունեցել Համահայկական ձմեռային խաղերի բացման արարողությունը
967 դիտում
17:43 01-02-2025
Բելգիայի կառավարությունը կոչ է արել Ադրբեջանին ապահովել արցախահայության անվտանգ վերադարձը