211652_close_icon
views-count718 դիտում article-date 18:14 28-08-2023

Թումանյան 39 հասցեում կառուցված ձեղնահարկն ապամոնտաժվեց

Թումանյան 39 հասցեում տրված շինթույլտվությունն անվավեր ճանաչելուց հետո բազմաբնակարան շենքը սպասարկող համատիրությունը համայնքի աջակցությամբ սկսեց կառույցի ապամոնտաժման գործընթացը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

2022թ. հոկտեմբերի 11-ին տրամադրված շինթույլտվությամբ շենքի երկու բնակիչներ տանիքի շուրջ 295 քմ տարածքում փաստացի սկսել էին հավելյալ 6-րդ հարկ կառուցել: Հաշվի առնելով կառույցի տեղադիրքն ու ծավալը` հատուկ տեխնիկայով մի քանի օրում այդ հարկն ամբողջությամբ ապամոնտաժվեց:

Նմանատիպ նյութեր