Ճարտարի բնակիչները կրկին դոշաբ ու կորկոտ են ուղարկել Ստեփանակերտ
Արցախի Ճարտար քաղաքի բնակիչները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ։ Այս մասին հայտնում են Ճարտարի քաղաքապետետարանից։
«Ճարտարի արևի ջերմությունն ու ճարտարցիների սերն ամբարած դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակը հասավ Ստեփանակերտ․․․
Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։
Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։
Նախաձեռնությունը շարունակական կլինի․․․»,- նշված է քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում։