Ճարտարցիները դոշաբ և կորկոտ են ուղարկել Ստեփանակերտ․ հասցեատերերը 200 ընտանիքներ էին
Ճարտարցիները դոշաբի և կորկոտի 3-րդ խմբաքանակն են ուղարկել Ստեփանակերտ։ Հասցեատերերն այս անգամ մայրաքաղաքի Սասունցի Դավիթ փողոցի 200 ընտանիքներն էին, որոնցից յուրաքանչյուրին բաժին հասավ 1կգ կորկոտ և 0,5լ դոշաբ։ Այս մասին հայտնում է Ճարտարի քաղաքապետարանը։
Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։
Նախաձեռնությունն իրականացվում է ռուսաստանաբնակ մի խումբ հայրենասեր Ճարտարցիների աջակցությամբ, Ճարտարի քաղաքապետարանի աշխատողների և կամավորների ուժերով։