211652_close_icon
views-count1104 դիտում article-date 13:28 05-05-2014

ԼՂՀ վարչապետն առաջարկել է միավորել Ճարտարի երկու համայնքները

Մայիսի 4-ին Արցախի Հանրապետության վարչապետ Արա Հարությունյանը այցելել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղ՝ տեղի բնակչությանը հանդիպելու և որոշ ծրագրեր քննարկելու նպատակով: Հանդիպման ժամանակ Ա. Հարությունյանը ներկայացրել է «Ճարտարի զարգացման» հիմնադրամի մի շարք ծրագրեր, որոնք նախատեսվում են իրագործել գյուղի ռուսաստանաբնակ բարերարների ֆինանսավորմամբ: Ըստ նրա՝ հիմնադրամը, բարեգործ Վլադիմիր Ավագյանի գլխավորությամբ, պատրաստվում է կառուցել գյուղի ջրամատակարարման միասնական համակարգը, խճապատել ներհամայնքային ճանապարհները, կառուցել եկեղեցի, ինչպես նաև վերանորոգել և վերազինել հիվանդանոցը: Վարչապետը հավելել է, որ նախատեսվում է հիմնադրամի ու կառավարության միջոցներով նոր ներդրումային ծրագրեր իրագործել՝ տեղում տնտեսական ակտիվություն ապահովելու համար: Կառավարության ղեկավարը բնակիչներին ներկայացրել է նաև Ղուզե Ճարտար և Ճարտար համայնքների՝ մեկ համայնքում միավորման առաջարկ: Ա. Հարությունյանը, առաջարկը հիմնավորելով կատարվող աշխատանքների արդյունավետության բարձրացմամբ, նշել է, որ այդ հարցը պետք է որոշվի երկու համայնքներում կազմակերպվելիք հանրաքվեի արդյունքներով, ինչպես նախատեսված է օրենքով: Արցախի Հանրապետության Ազգային ժողովի՝ հանդիպմանը ներկա մի շարք պատգամավորներ և գյուղի բարերարները ևս կոչ են արել բնակիչներին կողմ քվեարկել համայնքների միավորմանը: Այցի ընթացքում վարչապետը, Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանի և բարեգործների ուղեկցությամբ, շրջել է գյուղում՝ կառուցվելիք եկեղեցու տեղանքը որոշելու նպատակով:

Նմանատիպ նյութեր