Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է
Երևան-Կապան այսօր նախատեսած չվերթը հետաձգվել է։ Այս մասին Tert.am-ին տեղեկացրին «ՆՈՎԷՅՐ» ավիաընկերությունից։
«Պատճառը եղանակային պայմաններն են։ Ջերմուկում եղանակը մառախլապատ է, որի պատճառով չվերթը չի իրականացվել։ Հաջորդ չվերթը նախատեսված է երկուշաբթի»,- մանրամասնեցին ընկերությունից։
Նշենք, որ Կապան-Երևան կանոնավոր թռիչքներն իրականացվելու են շաբաթական երկու անգամ` երկուշաբթի և ուրբաթ օրերին։ Երևանից թռիչքն առավոտյան 8։00-ին է, Կապանից` 10։00-ին։ Տոմսի արժեքը սկսվում է 20 հազար դրամից։
Հիշեցնենք, որ օգոստոսի 17-ին Երևան-Կապան չվերթով Սյունիք է մեկնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հաջորդ օրը ՀՀ ԱԱԾ-ն հայտնեց, որ ադրբեջանական կողմից անհայտ անձը կրակոցներ է արձակել Կապանի «Սյունիք» օդանավակայանի ուղղությամբ, փամփուշտներից երկուսը վնասել են օդանավակայանի պատուհաններից մեկը և տանիքը։
Օգոստոսի 19-ին էլ Կապանի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար Սյունիք էին մեկնել Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը և ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
Այդ օրը, մինչ ինքնաթիռի վայրէջք կատարելը, Ադրբեջանը դարձյալ թիրախավորել էր «Սյունիք» քաղաքացիական օդանավակայանը։