211652_close_icon
views-count991 դիտում article-date 13:55 13-05-2023

FlyONE Armenia-ի Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով․ այն կկայանա մայիսի 14-ին

Սույն թվականի մայիսի 13-ին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է օդանավի տեխնիկական անսարքության պատճառով  մինչև մայիսի 14-ը՝ ժամը 00։20-ը։ «Արմենպրես»-ին այս մասին ասացին FlyONE Armenia ընկերությունից։

«Այս պահի դրությամբ անսարքությունը վերացված է, չվերթը տեղի կունենա ըստ նոր հայտարարված ժամանակացույցի։ Այս մասին չվերթի կարգավիճակը հայտնի լինելուն զուգահեռ հայտարարվել է Երևան-Ստամբուլ-Երևան չվերթերի բոլոր ուղևորներին»,- հայտնեցին FlyONE Armenia ընկերությունից։

Ի պատասխան ստացվող հարցումների, FlyONE Armenia-ն հայտնում է նաև, որ ավիանընկերությունը չէր կարող օգտագործել այլ օդանավ չվերթն իրականացնելու համար, քանի որ Թուրքիայի ավիացիոն իշխանությունները թույլտվություն են տվել միայն սահմանափակ քանակի օդանավերի համար։

«Ըստ ավիացիոն գործող կանոնների՝ ուղևորները 3 ժամ անց ապահովվել են ջրով։ Թե՛ Երևանում, թե՛ Ստամբուլում կեցության կարիք ունեցող բոլոր ուղևորներին ավիաընկերությունը տեղավորվել է հյուրանոցներում՝ մինչև չվերթի իրականացումը։

Ավիաընկերությունը ուսումնասիրում է չվերթի վերաբերյալ սոցիալական ցանցերում հայտնված տեսանյութերը, որոնցից կանի համապատասխան եզրակացություններ։

Ավիաընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարության համար։
Հետաձգված չվերթի հետ կապված բոլոր հարցերով ավիաընկերությունը խնդրում է ուղևորներին կապ հաստատել [email protected] էլ․ հասցեով  կամ +37412400003 հեռախոսահամարով»,- նշեցին FlyONE Armenia ընկերությունից։

Նմանատիպ նյութեր