47247 դիտում
16:50 24-08-2023
Արագածոտնի մարզում բախվել են ավտոքարշակն ու Նոր Նորքի նախկին թաղապետի Nissan Armada-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։20-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհին՝ Աշտարակի կամրջի վրա 23-ամյա Խորեն Հարությունյանն իր վարած Ford մակնիշի ավտոքարշակով բախվել է Երևանի բնակիչ 53-ամյա բնակիչ Մելիք Գասպարյանի վարած Nisan Armada մակնիշի մեքենային։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Մհեր Մելքոնյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ռոբերտ Ղազազյանի գլխավորությամբ։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ։
Վթարի փաստով Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Մ. Գասպարյանը Երևանի Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+