51738 դիտում
13:56 24-08-2023
Գեղարքունիքի մարզում ավտովթարի ենթարկված 28-ամյա վարորդը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ օգոստոսի 24-ին, Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Երևանի բնակիչ 28-ամյա Սարգիս Ք.-ն, ով հիվանդանոց էր տեղափոխվել օգոստոսի 19-ին՝ իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Գեղարքունիքի մարզում վթարի ենթարկվելու հետևանքով։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում 28-ամյա Սարգիս Ք.-ն իր վարած Opel Astra մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 66-կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գազատար խողովակի երկաթե արգելապատնեշներին և մոտ 30 մ գլորվելով կիսակողաշրջված վիճակում հայտնվել Սևանա լճի լճափնյա հատվածում:
Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Սարգիս Ք.-ին առաջինը օգնության էին հասել Կարմիր խաչի կամավորները, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Սևանի թիվ 30 ջոկատի ջրափրկարարները։ Ջրափրկարարները Կարմիր խաչի կամավորների օգնությամբ վիրավորին դուրս էին բերել ավտոմեքենայից և ջրափրկարարների ծառայողական ավտոմեքենայով տեղափոխել «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանի, նույն գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Խաչիկ Կարապետյանի գլխավորությամբ:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 21+
21+