787 դիտում
23:37 22-08-2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ
Օգոստոսի 22-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Չեխիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Յան Լիպավսկիի հետ։ Հայտնել է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ներկայացնելով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ահագնացող հումանիտար ճգնաժամը՝ Արարատ Միրզոյանը շեշտել է, որ հունիսի 15-ից ԼՂ 120 հազար բնակչությունը գտնվում է լիակատար շրջափակման մեջ: Նախարար Միրզոյանը շեշտել է, որ շրջափակման հետևանքով ԼՂ չի մատակարարվում նույնիսկ սնունդ և առաջին անհրաժեշտության դեղորայք, իսկ իրավիճակը շատ մոտ է իրական հումանիտար աղետի:
Արարատ Միրզոյանը շեշտել է, որ Ադրբեջանի գործելաոճը շարունակվում է ի հեճուկս միջազգային գործընկերների, կառույցների հասցեական ուղերձներին, Արդարադատության միջազգային դատարանի երկու որոշումներին՝ ներկայիս իրավիճակում հրատապ համարելով Լաչինի միջանցքի վերաբացման ուղղությամբ հստակ քայլերի իրականացումը:
«Ընդգծվել է ԵՄ և իր անդամ պետությունների կողմից խնդրին հետևողական անդրադարձի և հասցեագրման կարևորությունը»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նմանատիպ նյութեր
982 դիտում
21:38 20-05-2024
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի Հանրապետության ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ
1435 դիտում
19:00 20-05-2022
Թուրինում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ
1844 դիտում
16:33 26-07-2022
Արարատ Միրզոյանի հանդիպել է Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ
Այս բաժնից
1012 դիտում
19:06 30-01-2025
Վարդան Կոստանյանը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ է նշանակվել
667 դիտում
18:54 30-01-2025
ՀՀ ՏԿԵ նախարարը մասնակցել է Հայաստանի համայնքների միության ընդհանուր ժողովին
487 դիտում
18:42 30-01-2025
Արարատ Միրզոյանը ողջունել է ԵՄ դիտորդական առաքելության ժամկետի երկարացումը