211652_close_icon
views-count601 դիտում article-date 11:45 21-08-2023

Բակերի բարեկարգումը քաղաքապետի պարտադիր լիազորությունների շարքում է․ Խաժակյանն արձագանքել է Սարհատ Պետրոսյանին

Երեւանի ավագանու ընտրություններում «Լուսավոր Հայաստան» կուսակցության ցուցակը գլխավորող Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի ընթացքում ճարտարապետ-քաղաքային պլանավորող Սարհատ Պետրոսյանի արած որոշ պնդումների։ Այս մասին տեղեկացնում է Aravot.am-ը։

Համատիրությունների վերացման առաջարկիս օրերս անդրադարձել է ճարտարապետ Սարհատ Պետրոսյանը, ով 2018-2019 թվականներին հանդիսացել է Կադաստրի կոմիտեի ղեկավար։ Պետրոսյանը պնդում է, որ բակերի բարեկարգումը համայնքի գործառույթը չէ, այլ համատիրություններինն է։ Իսկ համատիրությունների վերացման առաջարկիս հեգնանքով է վերաբերվում։

Նախ, կարծում եմ Կադաստրի կոմիտեն մեկ տարի ղեկավարած պաշտոնյան պարտավոր է իմանալ, որ համատիրությունների տիրույթում է գտնվում բացառապես բազմաբնակարան շենքը։ Պարոն Պետրոսյանին առաջարկում եմ ընթերցել «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածը։

Քանի որ պարոն Պետրոսյանը ներկայանում է նաև որպես քաղաքային պլանավորող, կարծում եմ վատ չէր լինի, եթե նա ծանոթանար Երևանի ՏԻՄ օրենքին, որտեղ բակերի բարեկարգումը քաղաքապետի պարտադիր լիազորությունների շարքում է։ Ճիշտ է, պարոն Պետրոսյանը պաշտոնաթող է, բայց առնվազն հարցազրույցների ընթացքում այս տեղեկությունը կօգնի ավելի պրոֆեսիոնալ հանդես գալ։

 

Նմանատիպ նյութեր