211652_close_icon
views-count718 դիտում article-date 15:05 05-06-2023

Դավիթ Խաժակյանն առաջարկում է Մյասնիկյան պողոտան կարգավորել ռեվերսային գծերով

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը Ֆեյսբուքի ի էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ հանդես է եկել Երևանի Մյասնիկյան պողոտան նորարական լուծումներով բեռնաթափելու առաջարկով։

Ըստ առաջարկի Մյասնիկյան պողոտան պետք է կարգավորվի ռեվերսային գծերով, որոնք կմեծացնեն պողոտայի թողունակությունը օրվա տվյալ ժամին, միևնույն ժամանակ չխցանելով հակառակ կողմը։

«Ես առաջարկում եմ նոր լուծում Մյասնիկյան պողոտայի ծանրաբեռնվածությունը թոթափելու համար։ Դա ժամանակակից ռեվերսային համակարգն է։ Սա նշանակում է, որ, երբ դուք Ավան և Նոր Նորք վարչական շրջաններից կիջնեք դեպի Հերացի փողոց, երեքի փոխարեն կունենաք 4 կամ 5 երթևեկելի գիծ։ Ինչպե՞ս։ Տեղակայված կլինեն լուսացույցներ, որոնք ձեզ ցույց կտան, որ առավոտյան ժամերին վերևից իջնելու պարագայում դուք ունեք հավելյալ մեկ կամ երկու գիծ։ Նույնը երեկոյան ժամերին, երբ դուք Հերացի փողոցից կփորձեք բարձրանալ դեպի Մյասնիկյան պողոտա, ապա բարձրացող երեք գծերի փոխարեն կունենաք 4-ը կամ 5-ը, որն այդ պահին չի ունենա վերևից իջնող ուղղությունը»,- մանրամասնել է Խաժակյանը։

 

Նմանատիպ նյութեր