211652_close_icon
views-count1980 դիտում article-date 20:01 18-12-2019

Դավիթ Խաժակյանն աչքի է ընկել իր ընդդիմադիր, ակտիվ, արդյունավետ գործունեությամբ, նրա հեռանալու դեպքում կթուլանա Երևանի ավագանիում ընդդիմության գործունեությունը. Իշխան Սաղաթելյան. Tert.am

Ես չեմ ցանկանում մտնել ներկուսակցական հարցերի մեջ, միայն կարող եմ արձանագրել, որ Խաժակյանն այս ընթացքում աչքի է ընկել իր ընդդիմադիր, ակտիվ, արդյունավետ գործունեությամբ և այս որոշումը տարօրինակ էր: Այս մասին [url=https://www.tert.am/am/news/2019/12/18/saghatelyan/3167853?fbclid=IwAR2I01fZXoehDJ-w2A_WtRoqCl701opaTFtHzYv20yWsaoOhnjmudH4Yp-U]Tert.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը` անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» կուսակցության հայտարարությանը, ըստ որի քննարկում են Երևանի ավագանու «Լույս» խմբակցությունից Դավիթ Խաժակյանի հետկանչի հարցը։ Իշխան Սաղաթելյանն ասաց, որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունից պետք է մեկնաբանեն, թե ինչ հարցերից ելնելով և ինչի համար է այս ամենը, քանի որ դա իրենց ներկուսակցական խնդիրն է: «Մենք արտաքինից տեսել ենք հրապարակային ընդդիմադիր ավագանու անդամի շատ ակտիվ գործունեություն, մեկ տարվա ընթացքում, թե իրեն խանգարել են, կամ համոզել են, դա ես չեմ կարող մեկնաբանել, իրենք պետք է անկեղծ ասեն, թե ինչ է կատարվում»,-ասաց նա: Ըստ նրա` Դավիթ Խաժակյանի դուրս գալով՝ կթուլանա ընդդիմադիր ավագանու գործունեությունը: Մանրամասն՝ սկզբնաղբյուր [url=https://www.tert.am/am/news/2019/12/18/saghatelyan/3167853?fbclid=IwAR2I01fZXoehDJ-w2A_WtRoqCl701opaTFtHzYv20yWsaoOhnjmudH4Yp-U]կայքում[/url]։

Նմանատիպ նյութեր