Կիեւում պայթյուններ են տեղի ունեցել
Կիեւի շրջաններից մեկում պայթյուններ են լսվում, երկնքում սեւ ծուխ է երեւում, տեղեկացրել է «РБК-Украина»-ն՝ հղում կատարելով տեղի Թելեգրամ-ալիքին։
Առայժմ միջադեպի մանրամասներն անհայտ են։ Որոշ ԶԼՄ-ներ հավաստիացնում են, որ պայթյունները լսվում են առեւտրի եւ զվարճանքների «Պրոմենադա պարկ» կենտրոնի մոտից։
«Հրդեհ է սկսվել չպարզված պայթյունների հետեւանքով Կոլցեւոյ ճանապարհի շրջանում։ Մարզի հաշվեկշռում գտնվող արդյունաբերական գոտում։ Բոլոր ծառայությունները տեղում են»,- գրել է Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։
Կլիչկոն նաեւ ավելացրել է, որ տուժածների մասին տեղեկություն առայժմ չի ստացվել։